Բայրամովը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժերի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են արձանագրվում։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն այս մասին ասել է Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Այս ուղղությամբ մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Այսօր հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, ինչպես նաև TRIPP նախագծի շրջանակում աշխատանքների փաստացի մեկնարկի վերաբերյալ»,- նշել է Բայրամովը։