«Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսկցության նախագահ Արամ Սարգսյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Այս 44-օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ:

Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող:

«Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը:

Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»:

Այս 44օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ: Մեր ցավն ընդհանրական է ու պետք է…

Posted by Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party on Sunday, December 20, 2020