Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը

Հայաստանի և Եվրոպական միության միջև ենթակառուցվածքների զարգացման և ոլորտային բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակվում է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտային բարեփոխումների իրականացմանը։ Կողմերը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի և ճանապարհաշինության ոլորտներում։

Հանդիպման ավարտին վերահաստատվել է նշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։