Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը. Տեսանյութ

Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը. Տեսանյութ
Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը. Տեսանյութ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 34 և 32-ամյա բնակիչների ու հիվանդանոց տեղափոխված անձի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում 34-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու ուղղությամբ՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնասվածք:

Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: