Վաղը ժամը 12-ին` Կառավարության ընդունելությունների տանը կկայանա ընդդիմություն-իշխանություն երկխոսության նպատակով ստեղծված պատվիրակությունների հերթական հանդիպումը:
Հիշեցնենք, որ ընդդիմության կողմնակից երիտասարդներից մեկը` Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ բանտում, իսկ ընդդիմությունը բազմիցս էլ հայտարարել էր, որ երկխոսությունը չի կարող կայանալ, եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով վաղվա հանդիպումը նշեց. «Մենք անցյալ հանդիպմանը քննարկեցինք օգոստոսի 9-ի մկիջադեպը եւ պայմամավորվել ենք, որ կշարունակվի այդ միջադեպի քննարկումը»:
© Medialab.am