«Կորոնա» գարեջուրը ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը

Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Աշխարհի 180 երկիր արտահանվող գարեջուրն արտադրող ընկերության տնօրենը հայտնել է, որ արտադրության դադարեցումը կապված է Մեքսիկայում արտակարգ դրության հայտարարման և տնտեսական սահմանափակումների հետ: