Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները

Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները
Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները

2011թ. նոյեմբերի 19-ին «Հետք-օնլայն» ինտերնետային կայքում հրապարակվել է «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» վերտառությամբ հոդվածը եւ լուսանկարներ: Հոդվածում նշվում է Լոռու մարզի Օձուն-Արեւածագ ճանապարհահատվածում շուրջ 200 ծառերի ապօրինի հատման, այն կանխելու, արձանագրելու եւ բացահայտելու ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ չձեռնարկելու մասին:

Դեպքի կապակցությամբ Լոռու մարզի դատախազը համապատասխան մարմիններին հանձնարարել է ստուգել հոդվածում նշվող հանգամանքները:

Մասնավորապես` ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա. Հարությունյանին հանձնարարվել է ստուգել վերը նշված հանգամանքները:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Համբարյանին հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Իսկ հոդվածում նշված հանգամանքերը հիմնավորելու դեպքում հիշյալ տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացնել ծառայողական քննություն եւ արդյունքները տրամադրել վարույթն իրականացնողին:

© Medialab.am