Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքով քրեական գործ է հարուցվել

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից։