Իրանի համարձակ առաջարկը Հայաստանին

Իրանի համարձակ առաջարկը Հայաստանին
Իրանի համարձակ առաջարկը Հայաստանին

Ինչպես հայտնում է իրանական Fars գործակալությունը, Իրանի նավթի նախարար Ալի Մեջեդին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու տարբերակը: Իրանի նախարարը ասել է, որ թուրքական կողմի հետ քննարկել են Թուրքիայի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանելու ծրագիր: Նա նաեւ նշել է, որ կա դեպի Եվրոպա իրանական գազն արտահանելու եւս երկու տարբերակ՝ Սիրիայով, Լիբանանով եւ Միջերկրական ծովով դեպի Եվրոպա, եւ տարանցում Հայաստանի ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա:

Թե որն է այդ երթուղիներից ամենահարմարը, դժվար է ասել: Պարզ է, որ խնդիրը միայն երթուղիների աշխարհագրական երկարությունը չէ, կան բազմաթիվ այլ գործոններ: Հետաքրքիր է սակայն, որ Իրանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես Եվրոպա գազի տարանցման  տարածք:

Արդյոք Եվրոպան դիտարկում է իրանական գազի տարանցման այդ տարբերակը: Ընդհանրապես, Եվրոպան ի՞նչ ակնկալիք ունի Իրանի գազի կապակցությամբ: Օրերս տեղի էր ունեցել Մեծ Յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարների հավաքը Հռոմում, որտեղ քննարկվել էր Ռուսաստանի «էներգետիկ զինաթափման», Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը հաղթահարելու խնդիրը: 

Այդ հանդիպման մասին տեղեկատվության մեջ նշված չէ, որ Եվրոպան այլընտրանքային տարբերակների թվում դիտարկում է իրանական գազի հեռանկարը: Խոսք է գնում ամերիկյան եւ կանադական սեղմած գազի մասին:

Հասկանալի է, որ Եվրոպան Իրանի գազի մասով կցուցաբերի զգուշավորություն: Չնայած Իրան-Արեւմուտք հարաբերության կարգավորման գործընթացի դրական միտումներին, Ռուսաստանին Իրանով հակակշռելու լուծումը Եվրոպայի համար իհարկե լավագույնը չէ: Մյուս կողմից, հազիվ թե ԱՄՆ եւ Կանադան համաձայնեն Իրանի գազի խոշոր ծավալների մուտքին Եվրոպա, քանի որ հյուսիսամերիկյան սեղմած գազի հիմնական շուկա դիտվում է հենց Եվրամիությունը:

Այդ իրավիճակում, դեպի Եվրոպա Իրանի գազը հասցնելու հարցը կարծեք թե այդքան էլ հրատապ-ռազմավարական չէ, առավել եւս, որ գազամուղի կառուցումը կպահանջի տարիներ, մինչդեռ Հյուսիսամերիկյան գազը Եվրամիություն կարող է հասնել ավելի շուտ: Բացի այդ, Եվրամիության երկրներում էլ ներկայում կատարվում են մեծ ներդրումներ թերթաքարային գազի արդյունահանման ուղղությամբ:Կարդալ ավելին