Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը:

Նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար 2019 թվականին ընդունված ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում  ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Այսինքն՝ այդպիսի գովազդը համացանցով հասանելի կլինի ժամը 22.00-ից հետո մինչև առավոտյան ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում: