Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Դեկտեմբերի 16-ին հերթական դեպքը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բացահայտեցին։

Գիշերային շրջայցի ժամանակ քրեական հետախույզները Օհանավան գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի» մակնիշի իր մեքենայով հանդերձ՝ բերման ենթարկեցին Երևան քաղաքի 40-ամյա մի բնակչի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։