Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը. Տիգրան Ավինյան

Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ:Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հունվարին դիմել էի Ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար: ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:

Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման պատճառով վթարային ջրանջատում էր կատարվել Երևանի մի շարք հասցեներում:

Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է փոխքաղաքապետը: