Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դատոնը նշել է, որ կորոնավիրուսն արդեն 60-ից ավելի ավստրալացիների կյանք է խլել, և հարյուրավոր մարդիկ գտնվում է ծանր վիճակում:
«Այդ բոլոր ընտանիքները պատասխաններ կպահանջեին: Ես չեմ կարծում, որ մենք խնդրում ենք շատ բան: Մեզնից հաստատ դա կպահանջեին, եթե Ավստրալիան հայտնվեր վարակի տարածման էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,-ասել է նա:
Ավելի վաղ, ինֆորմացիան թաքցնելու մեղադրանքներին ի պատասխան, Չինաստանը նշել էր, որ հենց սկզբից իրենք հակված են եղել բաց և պատասխանատու դիրքորոշմանը՝ կապված վարակի տվյալների հրապարակման հետ:
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին տեղեկացրել էին ԱՀԿ-ին Ուհանում վարակի բռնկման մասին: