ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում վարել է Հանրային կառավարում բաժնի «PR» դասը:
«Կրթական «PR»-ի խնդիրն է ապացուցել, հիմնավորել, համոզիչ բացատրել, որ բուհական համակարգի բարեփոխումները Հայաստանում ընթանում են ճիշտ ճանապարհով, որպեսզի այս լսարանում չկողմնորոշված ուսանողների մոտ ձևավորվի այդ տեսակետը»,- նշել է ԿԳ նախարարը:
Դասախոսության ընթացքում Արմեն Աշտյանն ներկայացրել է կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները:
Կարևորելով կրթություն-տնտեսություն կապը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ, բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով և մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար:
© Medialab.am