20-ամյա աղջիկը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։