Ապօրինի ծառահատողները բերման են ենթարկվել ոստիկանություն

07-02-2019
193 դիտում
Ապօրինի ծառահատողները բերման են ենթարկվել ոստիկանություն

Ապօրինի ծառահատողները բերման են ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը։ 

«Նախնական տեղեկություններով, այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառպետության աշխատակիցները հայտնաբերել էին անտառխախտում իրականացնող խմբի անդամների, ովքեր Վազ-21214 Նիվա մակնիշի մեքենայով մտել էին հսկվող տարածք և իրականացրել ապօրինի ծառահատումներ։

Վերջիններս չեն ենթարկվել Բնապահպանության նախարարության աշխատակիցների պահանջներին և դիմադրություն են ցույց տվել։ Խմբի անդամները բերման են ենթարկվել Ոստիկանության տարածքային բաժանմունք։ Մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում»,-մասնավորապես տեղեկացնում է հաղորդագրությունը։