«Ուժային կառույցներում չի կարելի ունենալ նախկին իշխանության հետ կապեր ունեցող բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա». Ստյոպա Սաֆարյան

18-09-2019
203 դիտում
«Ուժային կառույցներում չի կարելի ունենալ նախկին իշխանության հետ կապեր ունեցող բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Վերջին օրերի իրադարձությունները, պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ բոլոր դեպքերում ուժային կառույցներում չի կարելի ունենալ նախկին իշխանության հետ կապեր ունեցող բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա։ Եթե ոչ քրեական գործերում տարբեր կապերը, ապա գոնե մարդկային հարաբերությունները թույլ չէին տալու կոռուպցիայի դեմ պայքարն ու թալանի վերադարձը իրականացնել ամբողջ թափով։

Այնպես որ՝ լուծումը իսկապես համակարգի դրսից մարդ նշանակելն է։ Իսկ Փաշինյանը իր հեռատեսությամբ ու շրջահայացությամբ կրկին խառնեց խաղաքարտեր ու հիացրեց»: