Իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիին Վատիկանը սպառնում է դատով: Նա Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի գաղտնիքները բացահայտող գիրք է հրատարակել: Վատիկանը գիրքը հանցավոր է անվանել:
«Ձերդ պայծառափայլություն» գրքում Նուցցին հատվածներ է օգտագործել Բենեդիկտոս 16-րդի և նրա քարտուղարի նամակագրությունից:
Հռոմի Պապի ներկայացուցչի հայտարարության համաձայն, Վատիկանը բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի պարզի, թե ովքեր են «գողացել» փաստաթղթերը:
© Medialab.am