Ղարաբաղում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը. «Ազատություն»

06-06-2016
56308 դիտում
Ղարաբաղում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը. «Ազատություն»

«Ազատություն»Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էմիրա Գրիգորյանը։

«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», - ասաց Գրիգորյանը։

Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ավելին`սկզբնաղբյուրում: