Նորից բացահայտեցինք լահմաջոն` Ֆրանսիայում. «Ալամեզոն» Բլոգ

10-12-2016
2425 դիտում
Նորից բացահայտեցինք լահմաջոն` Ֆրանսիայում. «Ալամեզոն» Բլոգ

Ֆրանսիայում եղած ժամանակ երբեք չէի օգտվել ֆաստֆուդից, նախ բավականին թանկ էր, իսկ ես խնայում էի ամեն մի ցենտը, եւ հետո էլ, գրեթե բան չէի հասկանում առաջարկվող տեսականուց: Իսկ եթե խոսենք արեւելյան խոհանոցների առաջարկների մասին, ընդհանրապես կարելի է ասել՝ բան չեմ հասկանում:

2013 թվականն էր, նոր էինք նշանվել, եւ առաջին անգամ հենց այդ ժամանակ զարմացա, երբ Ժորդանը ձեռքն առավ մենյուն ու պատրաստվում էր արեւելյան սնունդ պատվիրել: Օ՜, քեզ զարմանք, մենյուի մեջ աչքիս զարնվեց «լահմաջոն»:

Կարոտով հիշեցի Երեւանը, թե ինչպես էինք ընկերներով գնում լահմաջո ուտելու: Բայց, երբ պատվիրեցի ու բերեցին, հասկացա, որ կարոտած երեւանյան լահմաջոս ու իրականությունը իրարից լիովին տարբերվում էին:. լահմաջոն «դուռում» էր՝ մեջը մսի կտորներ և կանաչեղեն ...

Զարմացա, ասեցի մեզ մոտ ` Հայաստանում լահմաջոն էսպես չեն պատաատում, Ժորդանն էլ թե, բա սա միգուցե թուրքականն է,ե ս էլ պատասխանեցի:

- Լահմաջոն ոչ թուրքական է, ոչ հայկական , այն տարածվել է հենց Սիրիայից,  մեզ մոտ՝ Հայաստան էլ հենց հայրենիք վերադարձած սիրիահայերն են բերել:

Էս դեպքն առիթ հանդիսացավ, որ ես որոշեմ իսկական լահմաջո պատրաստել եւ հյուրասիրել:

Խնդրեցի ընկերուհուս` Աննային, ինձ օգնել: Առաջին անգամ հենց Աննան պատրաստեց:

Ժորդանի բարեկամները հիացել-զարմացել էին. իրար վրա դարսած  պիցցանե՞ր, չէին պատկերացնում, թե ինչ է: Բայց հոտն այնքան ախորժելի էր, որ բոլորն անխտիր փորձեցին եւ պեչատեցին. մեր պատրաստածն ու թուրքական բիստրոներին իրար հետ ոչ մի կապ չունեն:  

Այդ օրվանից էլ լահմաջոն մտավ մեր հայ-ֆրանսիական ընտանիքի խոհանոց .. հավաքվում ենք մեծ ընտանիքով՝ սկեսուր, սկեսրար, մի խոսքով բոլորով, պատրաստում, ուրախանում:

Հետաքրիր է , որ իրենք էլ լահմաջոն կոչում են  «ձեր պիցցան» : Երբեք չէի մտածի , որ լահմաջո պատրաստելը տնային պայմաններում այդքան հեշտ կլինի:

Գրում եմ   բաղադրատոմսը , տնական լահմաջոյի իմ տարբերակը, որը անմնացորդ գերեց ֆրանսիացիների սիրտը :

Խմորը

ալյուր

աղ

թթխմոր ( դրոժ )

ջուր

Լցոնը

մանր աղացած միս ( խոզ , տավար )

5-6 քերիչով անցկացրած սոխ

մաղադանոս

պահածոյացված լոլիկ մանր կտրարած

1 ճգ ալյուր (հավասարակշռելու համար լցոնում եղած սոխից ու լոլիկից ստացված հյութը)

 1 ճգ կարագ

կարմիր և սև պղպեղ

աղ

սխտոր

Պատրաստում եմ թավայի մեջ, շերտերի հաստությունը` ըստ ցանկության

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog