ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, ինչպես նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են ներառված ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման օրակարգում, և դիտարկվու՞մ է արդյոք քաղաքական, տնտեսական կամ անվտանգային բնույթի որևէ աջակցություն Հայաստանին։