«Ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել, երբ բանակը սպանում է զինվորին, ապա նրան դարձնում նաև անբարոյական». Ժաննա Ալեքսանյան

04-12-2018
378 դիտում
«Ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել, երբ բանակը սպանում է զինվորին, ապա նրան դարձնում նաև անբարոյական». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ 

«ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը տարածել է հաղորդագրություն զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործի նախաքննության ավարտի վերաբերյալ՝ հանգուցյալ զինծառայողին ներկայացնելով որպես հակաբարոյական մի կերպար, մի հրեշ և լրատվամիջոցները շտապել են տեղադրել լուրը:

Ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել, երբ բանակը սպանում է զինվորին, ապա նրան դարձնում նաև անբարոյական: Սա է իրական վերաբերմունքը զինծառայողի նկատմամբ, հատկապես, երբ նա հայտնվում է որևէ պատմության մեջ:

Ասեմ, որ այս գործում ներգրավված է մեր կազմակերպության փաստաբանը, և գործը գտնվում է մեր կազմակերպության հսկողության ներքո, նախաքննության ավարտից հետո մենք անմիջապես գլխավոր դատախազին բողոք ենք ներկայացրել՝ կետ առ կետ նշելով քննության կատարած խախտումների մասին, սակայն մեր բողոքը անտեսվել է և իրենց կեղծ քննությունը ներկայացվել է որպես վերջնական ճշմարտություն: Մենք այս գործով հանդես կգանք հայտարարություններով և մամուլի ասուլիսով»: