Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքը եւ տեսանյութը՝ ստորեւ:
«Մենք անկասկած վերականգնելու ենք Արցախի բոլոր քաղաքների ու գյուղերի ենթակառուցվածքները, որոնք այս օրերին վնասվել են ահաբեկչական բանակի հարվածներից։
Դրա համար կենտրոնացած աշխատանք է պետք, և պետք է սկսել անմիջապես։
Ավագանու միաձայն որոշմամբ այսօր առաջին քայլն արեցինք՝ Երևանի բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ փոխանցելով Ստեփանակերտին։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 🇦🇲🇦🇲🇦🇲»: