Ռուբինյանց փողոցում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 01:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lada» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: