Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Մեղրիի համայնքապետի վիրահատությունը ավարտվել է, նա արդեն լավ է․ Խոսնակ

Մեղրիի հանայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»: