Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը

Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը
Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը

Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են առաջադրել ավագանու անդամ դառնալու համար, այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացրին այս քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին:

Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ավագանու անդամ ընտրվելու դեպքում կկարողանա՞ն որակյալ, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Շիրակի հոգևոր թեմի հետ, որին ի պատասխան ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ ավագանու նիստերին հատուկ հրավերք կուղարկվի Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: «Յուրաքանչյուր խելացի միտք քաղաքի զարգացման համար օգտագործվելու է»,-ասաց Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ այս հարցը պատահական չհնչեց. ինչպես հայտնի է` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատերազմի մեջ էր սրբազանի հետ , ընդհուպ մինչև նախագահական ընտրություններից հետո փորձում էր պաշտոնանկ անել նրան:Կարդալ ավելին