«Հայ ժողովրդին ցավակցելու փոխարեն, Պուտինը վարպետորեն «կեղտ» որոշում ընդունեց». Մատվեյ Գանապոլսկի

«Հայ ժողովրդին ցավակցելու փոխարեն, Պուտինը վարպետորեն «կեղտ» որոշում ընդունեց». Մատվեյ Գանապոլսկի
«Հայ ժողովրդին ցավակցելու փոխարեն, Պուտինը վարպետորեն «կեղտ» որոշում ընդունեց». Մատվեյ Գանապոլսկի
Հեղինակ MediaLab

«Ես երեկ այս մասին խոսել եմ «Էխո Մոսկվիի» եթերում. դա ինձ անկեղծորեն զայրացրել է: Հայաստանը Ռուսաստանի ՎԵՐՋԻՆ ընկերն է: Ես հիմա չեմ ուզում կշռադատել, թե ինչքանով է այդ ընկերությունը պարտադրված (մեկուսացում, Լեռնային Ղարաբաղ, գազ, տրանսպորտ, մոսկվացի հայերի բիզնես)»,- գրում է լրագրող եւ հասարակական գործիչ Մատվեյ Գանապոլսկին uainfo.org-ում: «Եվ ահա, տականքը սպանում է հայկական ընտանիքին, ու […]

«Ես երեկ այս մասին խոսել եմ «Էխո Մոսկվիի» եթերում. դա ինձ անկեղծորեն զայրացրել է: Հայաստանը Ռուսաստանի ՎԵՐՋԻՆ ընկերն է: Ես հիմա չեմ ուզում կշռադատել, թե ինչքանով է այդ ընկերությունը պարտադրված (մեկուսացում, Լեռնային Ղարաբաղ, գազ, տրանսպորտ, մոսկվացի հայերի բիզնես)»,- գրում է լրագրող եւ հասարակական գործիչ Մատվեյ Գանապոլսկին uainfo.org-ում:

«Եվ ահա, տականքը սպանում է հայկական ընտանիքին, ու սկսվում է ռուսաստանյան իշխանական ամբարտավան «կեղտը». սկզբում ցավակցություն է հայտնում պաշտպանության նախարարը (ով՞ է նա հայերի համար), այնուհետ ՌԴ հեռուստաալիքները, որոնք դիտում են Հայաստանում, լռում են հանցագործության փաստի մասին, չեն ցուցադրում բողոքի ակցիաները: Եվ միայն 1 շաբաթ անց ընկեր Պուտինը «ցավակցություն» է հայտնում. նրա խոսքերում անգամ «կարեկցանք» չկար: Եվ նաեւ առաջարկում է ողջ մնացած երեխային բուժման նպատակով ուղարկել Ռուսաստան: Փոքրիկը մահանում է. սարսափի եզրափակիչ փուլը: Այս դեպքում Պուտինը պետք է սլանար Երեւան, ելույթ ունենար հայերի առջեւ, անձամբ վստահեցներ, որ կհետեւի այդ հրեշի դատական գործին, Հայաստանում ՌԴ բանակի ամբողջ անձնակազմի հոգեկան վիճակը ստուգելու հրահանգներ տար: Սակայն, գլխավորը, նա պետք է գնար գերեզմանոց եւ ծաղիկներ դներ շիրիմին»,- կարծիք է հայտնում Գանապոլսկին: Կարդալ ավելին