Ուր ես գալիս, այ Կարֆուր

Ուր ես գալիս, այ Կարֆուր
Ուր ես գալիս, այ Կարֆուր

Տեղեկություն է տարածվել, որ Երեւանում ֆրանսիական Կարֆուր հիպերմարկետն այդուհանդերձ կբացվի, ու դրա համար տարածք է հատկացվել Երեւան Մոլ նորաբաց առեւտրի կենտրոնում: Կարֆուրի պատմությունը Հայաստանում շատ հիշեցնում է Հին Կտակարանը, երբ Մովսեսը Եգիպտոսից դուրս բերած հրեաներին 40 տարի պտտեցնում է, մինչեւ ստրկությունից ազատ սերնդի ձեւավորումը: Կարֆուրը Հայաստանում «չպտտեցվեց» 40 տարի, դրա պատմությունն ընդամենը երկու-երեք տարվա է, […]

Տեղեկություն է տարածվել, որ Երեւանում ֆրանսիական Կարֆուր հիպերմարկետն այդուհանդերձ կբացվի, ու դրա համար տարածք է հատկացվել Երեւան Մոլ նորաբաց առեւտրի կենտրոնում:

Կարֆուրի պատմությունը Հայաստանում շատ հիշեցնում է Հին Կտակարանը, երբ Մովսեսը Եգիպտոսից դուրս բերած հրեաներին 40 տարի պտտեցնում է, մինչեւ ստրկությունից ազատ սերնդի ձեւավորումը:

Կարֆուրը Հայաստանում «չպտտեցվեց» 40 տարի, դրա պատմությունն ընդամենը երկու-երեք տարվա է, բայց դա էլ թերեւս բավարար էր հայտնի ապրանքանիշը Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական հարաբերությունների բնույթին ու մշակույթին «հարմարացնելու» համար:

Կարֆուրի մուտքը կարեւոր էր, ինչպես կարեւոր է գրեթե 100 տոկոս օլիգարխացված, Համաշխարհային բանկի տվյալով առնվազն երկու-երրորդով մոնոպոլացված հայաստանյան տնտեսության փակ շրջանը կոտրելու համար, Հայաստանի տնտեսության գերբարձր ռուսաֆիկացիան թեկուզ մասնակիորեն դիվերսիֆիկացնելու համար:

Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի քանի անգամ հարցնում էր թվիթերյան իր բլոգում, թե ինչ նորություն կա Կարֆուրից, չէ որ դա մրցակցության նախադրյալ է Հայաստանի տնտեսության համար:

Բայց արդյոք արդարանալու է մրցակցության այդ սպասումը: Ինչու՞ Հայաստանում այդքան ձգվեց Կարֆուրի մուտքը, որը պետք է տեղի ունենար ավելի վաղ Դալմա Գարդեն Մոլում:

Մամուլը այդ ժամանակ գրեց, որ Դալմայի սեփականատեր, ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին նրա հայաստանցի օլիգարխ ընկերները դժգոհել են Կարֆուրի մուտքից, որը փաստացի մրցակից էր հանդիսանալու թե ներկրումների, թե մանրածախ վաճառքի ոլորտում: Մասնավորապես, խոսքը թիվ մեկ ներկրող, մենաշնորհատեր, սուպերմարկետիստ Սամվել Ալեքսանյանի մասին է, որի երեխաների կնքահայրը դարձավ հետո Սամվել Կարապետյանը:

Ի վերջո, Կարապետյանի Դալմա Գարդեն Մոլում Կարֆուրի փոխարեն բացվեց Սամվել Ալեքսանյանի հերթական սուպերմարկետը:

Այդ ընթացքում, Քարֆուրի պատմությունը Հայաստանում շարունակեց ծավալվել: Եվ կարծես թե ոչ միայն Հայաստանում: Բանն այն է, որ Հայաստանում ներդրում կատարողը լինելու է Կարֆուրի այսպես ասած տարածաշրջանային ճյուղը, որի կենտրոնակայանը Դուբայում է: Մի քանի ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ ֆրանսիական կողմը այդ ճյուղում իր բաժնետոմսերը վաճառել է եւ այն լիովին արաբական փաթեթ է: Զուգահեռ, մամուլում տեղեկություն հայտնվեց նաեւ, որ արաբական կողմից որոշակի տոկոս բաժնետոմսեր գնել է Հայաստանի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Մամուլում տեղեկություններ են եղել նաեւ, որ Երեւան Մոլի սեփականատերն էլ Գագիկ Խաչատրյանն է:

Համենայն դեպս, մամուլի հրապարակումների այդ հաջորդականությունը տրամաբանական է դարձնում այն, որ ի վերջո Կարֆուրը տեղակայվում է նորաբաց Մոլում: Բայց, այստեղ արդեն ստացվում է հետաքրքրական պատկեր՝ փաստացի տեղակայվում է այսպես ասած «հայաֆիկացված» Կարֆուրը: Այլ կերպ ասած, Կարֆուրից ըստ էության անունն է մնում: Կարդալ ավելին