«Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել․ միջազգային տեռորի ձեռագիր է սա»․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։ Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տեռորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։

Այս ամենը ունեն մեր զինվորները»։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։