Հադրութում դիվերսիոն խմբերի ոչնչացումը գրեթե ավարտված է․ ՊՆ ներկայացուցիչ․ Տեսանյութ

Այս պահին Հադրութում չեզոքացվում են դիվերսիոն խմբերը, և այդ խմբերի ոչնչացումը գրեթե ավարտված է։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավեի վաղ ներկայացնելով Հադրութում կատարվածը Հովհաննիսյանը ասել էր․

«Մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում` հրադադարից հետո, մենք այդ խմբերին չեզոքացրել ենք: Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:Briefing of Representative of the RA Ministry of Defens Artsrun Hovhannisyan:https://youtu.be/uqPG-TVIw_sБрифинг МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/RN8qRtBgbQ4

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, October 10, 2020