ԱՀ նախագահի հրամանով Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Արարատ Միքայելի Մելքումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։