Ստեփանակերտը հրթիռակոծվում է, և դա սարսափելի ագրեսիա է․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարդասիրաան նպատակներով հայտարարված հրադադարից հետո Ստեփանակերտի հրթիռակոծումը որակել է որպես սարսափելի ագրեսիա։

«Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում համատեղ հայտարարված հրադադարի ռեժիմը պետք է հարգվի և իրականացվի։ Ադրբեջանը շարունակում է հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ այսօր ժամը 12։00-ից։ Ստեփանակերտը այսօր այս պահին հրթիռակոծվում է։ Սա սարսափելի ագրեսիա է»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը։