Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 13։00-ին Մոսկվայում․ Factor.am

ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 13.00-ին։

Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։

Հիշեցնենք, որ նախատեսված է նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: