Բնակության վայր կամ հյուրընկալող չունեցող արցախցիները կարող են դիմել «Հայորդաց տան» շենքում գտնվող կայանման կետ. Բաթոյան

Զառա Բաթոյան

Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: