ՀՀ ՊՆ-ն ակնկալում է աշխարհի ուշադրությունը Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի թիրախավորման դեպքին

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ակնկալում է, որ աշխարհն ուշադրության կարժանացնի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գտնվող հոսպիտալի թիրախավորման դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է հոսպիտալներից մեկը, ինչը մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, տեսնեն, թե ինչպես են բուժհաստատությունները թիրախավորվում: Չնայած, մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, եթե թիրախավորվում է եկեղեցին, նույն ձև կթիրախավորվի նաև հիվանդանոցն ու հոսպիտալը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:Press conference of Artsrun Hovhannisyan, representative of the RA Ministry of Defense and Zareh Sinanyan, High Commissioner for Diaspora Affairs.https://youtu.be/kgy_ucJlxFsПресс-конференция представителя МО РА Арцруна Ованнисяна и Главного уполномоченного по делам диаспоры Заре Синаняна.https://youtu.be/19aG1h8UQBQ

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, October 14, 2020