ՊՆ-ն հերքում է 170 զինծառայողի հայտնաբերվելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հերքեց սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունը, թե իբր 170 հայ զինծառայող է հայտնաբերվել։

«Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա», -ասաց Հովհաննիսյանը։