Ամեն օր կոնկրետ վնասներ են հասցվում խաղաղ բնակիչներին. մարդիկ են սպանվում, ստանում վիրավորումներ՝ երեխաներ, կանայք․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կոչերի ժամանակը չէ, վե’րջ, որ կոնֆերանսում ելույթ ունենանք, կոչ անենք, որ դադարի։ Ամեն օր կոնկրետ վնասներ են հասցվում խաղաղ բնակիչներին. մարդիկ են սպանվում, ստանում վիրավորումներ՝ երեխաներ, կանայք։ Միջազգային կառույցները պետք է անհապաղ գործուն միջոցներ գործադրեն։ Կարևորագույն եղանակներից մեկն Արցախ այցելելն է։

Եթե ինչ-որ միջկառավարական միջազգային կազմամերպության աշխատանքային խումբ է գալու ադրբեջանական զինված հարձակումներից Արցախի մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար ու գալու է Հայաստան, ավելի լավ է՝ թող չգան։ Մենք այստեղից իրենց ամեն ինչ միևնույն է տրամադրում ենք։