Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»: