«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում»

«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում»
«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում»

2014 թ. Ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում (ք. Երևան, Իտալիայի 1), Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է զեկույցի ներկայացման-քննարկման «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2010-2013 թթ. իրականացված ուսումնասիրութունների արդյունքում պատրաստված «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» և «Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցները, ինչպես նաև «Դեկտեմբերի 2 Թղթապանակ» տեսահաշվետվությունը: 

  • «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» զեկույցը պատրաստվել է 2013 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: Հետազոտության նպատակն էր հաշվարկել իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթիվը: Կամայականության համաթիվը հանդիսանում է հասարակության զանգվածային տրամադրությունների միտումների ընդհանրացված համաթիվ, որն արտացոլում է ոստիկանության, դատախազության և դատական մարմինների կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշպանվածության զգացումները:
  • 2010-2013 թթ. կազմակերպության կողմից իրականացված օրենսդրության կիրառման ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են «Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցում:  Զեկույցն արտացոլում է ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու, անձնական և բնակարանի խուզարկության, ինչպես նաև ձերբակալության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը:
  • «Դեկտեմբերի 2 Թղթապանակ» տեսահաշվետվությունն ամփոփ ֆիլմ-հաշվետվություն է 2013 թ.  դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
  • Որպես բանախոսներ հանդես կգան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,  սոցիոլոգ-փորձագետ Ռուբեն Սարգսյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը և ֆիլմի հեղինակ Թեհմինե Ենոքյանը:

Զեկույցները պատրաստվել են 2010-2013 թթ. իրականացված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: «Դեկտեմբերի 2 Թղթապանակ» տեսահաշվետվությունը պատրաստվել է Սիգրիդ Ռոզինգ Թրասթ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ստորև կարող եք տեսնել միջոցառման օրակարգը
           
Լրացուցիչ հարցերի համար՝ խնդրում ենք կապվել կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Հասմիկ Կարապետյանի հետ:
Հեռ.՝ +374 (322) 4 22 68
Էլ-փոստ՝ [email protected]