Ստեփանակերտում գիշերվա հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են խանութները, վնասվել է նաև գազատար

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ՝ չկան:

Այդ մասին տեղեացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։