Թուրքագետի կարծիքով` անկառավարելի դարձած Թուրքիան կգնա Հունաստանի դեմ ռազմական նոր արկածախնդրության

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ավելի հակված է, որ Թուրքիայի իշխանությունները կգնան Հունաստանի դեմ ռազմական ագրեսիայի: Մելքոնյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում`անդրադառնալով հոկտեմբերի 27-28-ը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում անցկացվելիք զորավարժություններին, որոնց անցկացմանը համաձայն չէ ՆԱՏՕ-ն:

«Ինչպես հայտնի է, զորավարժությունները քաղաքական մեսիջի տարր են պարունակում, պոտենցիալ սպառնալիք կամ քողարկված սպառնալիք են իրենց մեջ պարունակում: Դա էլ ավելի ցայտուն է դրսևորվում, եթե այդ պետությունն իր պետական մտածողության հիմքում դնում է ագրեսիան, ցեղասպանությունը, ահաբեկչությունը և այլն: Իսկ Թուրքիան այդպիսի երկիր է և նրա կողմից արդեն իսկ լարված թուրք-հունական հարաբերությունների վիճակի պարագայում զորավարժությունների անցկացումը, բնականաբար, շատ կոշտ ակնարկ է հնարավոր ագրեսիայի: Ավելի հակված եմ, որ Թուրքիան կգնա այդ արկածախնդրության»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ զորավարժություններից հետո ռազմական ագրեսիա սանձազերծելու օրինակ է Արցախը, երբ հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին հաջորդեց Արցախի դեմ պատերազմը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։