Ինչու՞ է փոխվել Ալիեւի տոնայնությունը. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Ալիեւ տոնայնությունը խայտառակ փոխվել է։ Դա ոչ միայն արդյունք է ռազմաճակատում ունեցած դժվարությունների, բարդությունների, քանի որ պարտիզանական մարտերում տանուլ են տալիս, արձանագրած հաջողությունների երերուն լինելու գիտակցման (որ ետ կշրջվեն) այլ միջազգայնորեն ցույց տրված դեղին քարտերի։

Նա խոսքով «համաձայնել» է այն պահանջին, որ երրորդ երկրները, բնականաբար առաջին հերթին Թուրքիան դուրս գան խաղից, բայց եռանախագահները Հայաստանի վրա ճնշում գործադրեն տարածքներից դուրս գալու մասով, և որ աչքի է զարնում’ անուղղակի դեմ է դուրս գալիս նաեւ ռուսական առաջարկին, մրսած խոսելով Ստեփանակերտի կողմից Ռուսաստանին ուղղված հրավերի մասին։ Ռուսաստանը, իր առաջադրած հարցի պատասխանը, կարծես թե ունի։ Հասկանանք, թե ինչ է հետևելու դրան։

Ահա օլուխի բարբաջանքը. «Նրանք խնդրել են Ռուսաստանին ուղարկել իրենց ռազմական անձնակազմին հակամարտության գոտի։ Դա բացարձակապես անարդյունավետ է և հակասում է միջազգային իրավունքին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտության անմիջական մասնակցությունից»։

Բա որ ասում էի մի շտապեք գնահատականներ տալ, դեռ Ադրբեջանի պատասխան կա, տրոյկայի պատասխան կա…»։