ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. Factor.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու կոչ է արել կողմերին հետևել հրադադարի ռեժիմին։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետքարտուղար Պոմպեոն առաջնորդների հետ զրույցում պնդել է՝ հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառություններին և ընդգծել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։