Դեմ եմ նախաձեռնության բողոքի ակցիան շարունակվեց Ազատության հրապարակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Հովիկ Աբրահամյանը նախաձեռնության անդամներին ասել էր. “Հավատացեք ինձ”:
“Հավատալ, թե՞ չհավատալ նրա խոսքին, մենք ակնկալում ենք քայլ, որ հսարակության մոտ վստահություն լինի”,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:
Նա ներկայացրեց “Դեմ եմ” նախաձեռնության այն պահանջները, որը ներկայացվել է նաև Հովիկ Աբրահամյանին: Բացի տույժերի գանձումը կասեցնելուց, կառավարությունն օր առաջ պետք է փոխի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, պետք է կասեցվի ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների ավտոմատ ընտրության գործընթացը, որը տեղի է ունենում առանց մարդկանց համաձայնության, կառավարությունը պետք է հստակ հանձնարարի բոլոր գործատուներին կենսաթոշակային պարտադիր պահումներ անել միայն այն դեպքում, եթե աշխատակիցն այդ մասին գրավոր դիմում ներկայացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
19.04.2014
Քաղաքակիրթ «վերջնագիր» կառավարությանը. Տեսանյութ
Քաղաքակիրթ «վերջնագիր» կառավարությանը. Տեսանյութ