Ռադիոհետախուզական տվյալների համաձայն, Արդբեջանի զինված ուժերը հայկական կողմի հետ քաշված տեղերում ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ․ ՊԲ

Հեղինակ MediaLab

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում նշվու է հետևյալը․

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ։

Դրանց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։