«Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» առցանց միջոցառման շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի 6 մլն դոլար

«Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» առցանց միջոցառման շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի 6 մլն դոլար։

Հիմնադրամից տեղեկացնում են․

ONEArmenia, դուք արեցիք անհավանականը, մեր հայրենակիցների նվիրատվություններով հատեցինք 3 մլն ԱՄՆ դոլարի շեմը, որը կրկնապատկված՝ այսինքն ավելի քան 6 մլն. ուղարկվում է Հիմնադրամի ԱՄՆ գործընկեր ArmeniaFund-ին։«Հայաստան» համահայկական հիմնադրամի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեր ֆանտաստիկ թիմին #RockForArtsakh հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Հաղթելու ենք միասին` հանուն Արցախի և խաղաղության:

Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝www.himnadram.org PayPal recipient: [email protected]