Արցախի Ակնաղբյուր գյուղում հրթիռակոծության հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը վիրավորվել են

Ադրբեջանի կողմից Ակնաղբյուր գյուղի հրթիռակոծության հետևանքով 60-ամյա Սերգեյ Բալայանը մահացել է, 6 այլ քաղաքացիներ ստացել են տարբեր վնասվածքներ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանը շարունակում է նպատակաուղղված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները», -նշել է նա։