Կնոջ նկատմամբ զգացմունքն արտահայտել է երկաթե խարտոցով նրան հարվածելով

Կնոջ նկատմամբ զգացմունքն արտահայտել է երկաթե խարտոցով նրան հարվածելով
Կնոջ նկատմամբ զգացմունքն արտահայտել է երկաթե խարտոցով նրան հարվածելով

 
«Փաստինֆո» Արմավիր քաղաքի բնակիչ Նորայրը (անունը փոխված է) դատարանին պատմել էր, որ ցանկանում էր նորից միանալ նախկին կնոջ հետ: Հենց այդ նպատակով էլ գիշերով այցելել էր նրան ու փորձել համոզել: Համոզելու փորձն ավարտվել էր արյունահեղությամբ:
 
Շուրջ 7 տարի համատեղ ապրելուց հետո կինը հայտարարել էր, որ այլևս անկարող է դիմանալ ամուսնու` ալկոհոլի նկատմամբ ունեցած թուլությանն ու դրա հետևանքով առաջացող ընտանեկան վեճերին: Ամուսինները բաժանվել էին, բայց ամուսինը, այդ մտքի հետ չհաշտվելով, պարբերաբար այցելել է կնոջ տուն ու փորձել համոզել նրան միանալ իր հետ, սակայն միշտ մերժում է ստացել:
 
2013 թվականի նոյեմբերի 18-ին, իմանալով, որ կինն աշխատանքի է գնում կեսգիշերին, Նորայրը հարբած դարձյալ այցելել է կնոջ բնակարան: Բնակարանի մուտքի մոտ հասնելուն պես կինը դուռը բացել է՝ աշխատանքի գնալու նպատակով եւ վերջինս տեսնելով հարբած ամուսնուն՝ սկսել է վիճել նրա հետ:
 
Ամուսինների վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի արդյունքում նրանք միասին ընկել են հատակին, և այդ ընթացքում ամուսինն իր մոտ եղած երկաթե խարտոցով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխի ու դեմքի շրջանում, և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
 
Ամուսնու ձեռքից մի կերպ ազատվելով` կինն օգնության հույսով վազել է ոստիկանության մոտակա բաժանմունք, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց և քրեական գործ հարուցել՝ կնոջը վնսվածքներ հասցրած ամուսնու նկատմամբ:
 
Դատարանում, սակայն, կինը հայտարարել է, որ բացի իրեն հանգիստ թողնելուց նախկին ամուսնուց որևէ այլ պահանջ չունի, անգամ պատրաստ է միանալ նրա հետ, եթե միայն թողնի խմելը:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: