Արցախցի կանայք բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նրանք ասֆալտին դրեցին տարբեր պաստառներ, որոնց վրա պատկերված էին Էրդողանն ու Մերկելը, Էրդողանը, Ալիևն ու Հիտլերը, ինչպես նաև «Գերմանիա, կանգնեցրո՛ւ Թուրքիային» և այլ գրություններով: Նմանատիպ պաստառներ ակցիայի մասնակիցները պահում էին նաև իրենց ձեռքերում:

Մասնակիցներից Լիանա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են ճանաչել Արցախը, դադարեցնել միջազգային ահաբեկությունը, կանգնեցնել Էրդողանին, սանձել Ալիևին: Նա նշեց, որ միջազգային կառույցներն արդեն հեղինակազրկում են իրենց:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։