Մարգարիտ Եսայանը ներողություն է խնդրում Շուշան Պետրոսյանի փոխարեն

Մարգարիտ Եսայանը ներողություն է խնդրում Շուշան Պետրոսյանի փոխարեն
Մարգարիտ Եսայանը ներողություն է խնդրում Շուշան Պետրոսյանի փոխարեն

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ներողություն է խնդրել այսօր պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպի համար: Տեղեկացնենք, որ ի պատասխան Վերնիսաժի արյունալի դեպքերի մասին «Ազատություն» ՌԿ-ի հարցին, Շուշան Պետրոսյանն ասել է. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:

«Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջեւ, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից եւ հատկապես Ռուզանից,այս անհաճո միջադեպի համար, եւ վստահեցնում եմ, Շուշանը որեւէ անձի եւ որեւէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Մարգարիտ Եսայանը: Ես եւ Ռուզաննա այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ խմբակության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար:Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը»:

© Medialab.am